Հայր ամենակարող,
Քո աջը թող պտտվի աշխարհի վրայով,
Մեզ բոլորիս պարգևի Քո սրբազան շունչը.
Տուր քայլել Քո ոտնատեղերով,
տուր լինել Քեզ պես հզոր,
Օգնիր վանենք մեր փոքրությունը,
մաքրվել, զուլալվել
Քո Հոգու հանգույն:
Ոսկորներիս մեջ անցյալն է նիրհում,
Եթե մի կաթիլ ցող Դու անձրևես,
Ես կնորոգվեմ Քո ծաղկանց բույրով
ՈՒ մյուռոնի պես կհոսեմ հանդարտ
Դեպի իմ նախնյաց մեղքերը բոսոր:
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...